Register in Network Register in Network Subscribe Subscribe Guestbook Guestbook RSS RSS Sitemap Sitemap Հայերեն English
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր Էքսպո ծրագրի շահառուների մասնակցությամբ և աշխատանքի տոնավաճառ News
29/04/2016

Ս.թ. ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի Էքսպոն և Աշխատանքի տոնավաճառ:
Միջոցառումը նպատակ ուներ.

  • ներկայացնելու «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արդյունքները, ի դեմս ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն ստացած, կանանց կողմից հիմնված և ղեկավարվող բիզնեսների արտադրանքի և ծառայությունների (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Շամլուղ, Սպիտակ, Շիրակամուտ, Ջրաշեն, Հարթագյուղ, Ջիլիզա, Քարինջ, Օձուն, Հաղպատ, Արևաշող, Շնող համայնքներ),
  • բարձրացնել հանրության շրջանում իրազեկման մակարդակը ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած բիզնես ծրագրերի մասին՝ հնարավորություն տալով համալրել գոյություն ունեցող թափուր աշխատատեղերը
  • կազմակերպելու հանդիպում Լոռու մարզում աշխատանք առաջարկող և աշխատանք փնտրող անձանց միջև՝ նպաստելով թափուր աշխատատեղերի շուկայի համալրմանը:

Էքսպոյին և աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուները, ովքեր ներկայացնում էին Լոռու մարզի տարբեր համայնքներ և ովքեր սկսել կամ ընդլայնել են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ՝ ձեռք բերելով այդ գործունեության համար պիտանի գիտելիքներ, ինչպես նաև դրամաշնորհ: Կին ձեռներեցները ցուցադրեցին իրենց արտադրանքը և ծառայությունները՝ կիսաֆաբրիկատներ, խմորեղեն, սուրճ, թան, մեղր, արշտա, ճտերի ինկուբատոր, կարի արտադրամաս, արծաթյա զարդեր, զբոսաշրջություն, առողջապահություն և այլն:
Միջոցառման ընթացքում «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուների կողմից ընդհանուր թվով առաջարկվեց 27 թափուր աշխատատեղ:

«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության զարգացման անհրաժեշտությունը մեր երկրում, խրախուսել ծրագրի շահառու կանանց, ինչպես նաև հանրության հետ կիսվել այնպիսի կարևոր և պահանջված ծրագրի արդյունքներով, ինչպիսին է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

«Առաջին անգամ էի մասնակցում նման ծրագրի: Շատ տպավորված եմ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրը հատուկ կանանց համար է և բացում է շատ հեռանկարներ բիզնես ոլորտում: Այս էքսպոն ևս մեկ հնարավորություն է գտնել նոր գործընկերներ, դարձնել հասանելի իմ գործունեությունն ու արտադրանքը»,- նշում է ծրագրի շահառու Արմենուհի Մամյանը, ով Ախթալա համայնքում ծրագրի շնորհիվ վերսկսել է իր հացի և խմորեղենի արտադրությունն ու դուրս եկել համայնքի սահմաններից:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով և ծրագրի շահառուների կողմից անցկացվող վարպետության դասերով:

Էքսպոն կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Միջոցառման գործընկերն է Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը, որը աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու մեծ փորձառություն ունի:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև փոխայցելություններ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուների հիմնած ձեռնարկություններ:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է կայացել նաև ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի, Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ:

 
 
 
All Photos $raquo;
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Events
HayKar Studio