Register in Network Register in Network Subscribe Subscribe Guestbook Guestbook RSS RSS Sitemap Sitemap Հայերեն English
AYWA Christmas fair News
18/12/2017

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպել էր ավանդական դարձած բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Զատիկին:

Տոնավաճառին մասնակցում էին շուրջ 70 մասնակից՝ ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, Երևանը և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, Հայաստանում ապաստան գտած հայրենակիցներ, միջազգային և տեղական կազմակերպություններ ի դեմս  Եվրոպական Միության (EU) մի շարք ծրագրեր,  Գերմանական Տնտեսական Միավորումը (GIZ),   ինչպես նաև Շվեցարիայի, Չինաստանի, Հնդկաստանի դեսպանատները:

Տոնավաճառի մասնակիցները ներկայացնում էին ամանորյա թեմատիկայով ձեռագործ աշխատանքներ, կերամիկա,  զարդեր, դեկորատիվ պարագաներ, խաղալիքներ, հագուստ, բնական կոսմետիկա, տնական քաղցրավենիքներ, բազմաթիվ ճաշատեսակներ և այլն:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

Լուսանկարները

 
 
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Events
HayKar Studio