Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» համաժողով Հայտարարություններ
22/09/2012

«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 22-ին,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) կազմակերպում է «Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» համաժողով, որին հրավիրում է մասնակցելու ՀՀ կառավարության, ոլորտում գործունեություն ծավալող պետական, տեղական և միջազգային կառույցների  ներկայացուցիչներին, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին, շահագրգիռ  կառույցներին և անհատներին:
«Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» համաժողովը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում (հասցեն`ք. Երևան, Իտալիայի 1): Այն կտևի ժամը 10:00-18:00-ն (մասնակիցների գրանցումը` ժամը 09:30-09:50-ը): Համաժողովի ընթացքում նախատեսվում են ելույթներ տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, հարց ու պատասխան, ինչպես նաև գործելու են աշխատանքային խմբեր հետևյալ թեմաներով.
1. Կանանց ձեռներեցություն և պետական քաղաքականություն,
2. Կանանց ձեռներեցություն և ՏԻՄ-եր,
3. Կրթություն և իրազեկում, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների դերը կանանց ձեռներեցության զարգացման գործում,
4. Շուկայի հնարավորությունների ընդլայնում (նորարարական մոտեցումներ, կանաչ տնտեսություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, սոցիալական ձեռներեցություն):

Համաժողովի ընթացքում տրամադրվելու է համաժամանակյա թարգմանություն (հայերեն-անգլերեն-հայերեն):
Համաժողովին մասնակցելու համար կարող եք գրանցվել` զանգահարելով ՀԵԿԱ գրասենյակ` 010/94/55 58-07-87 հեռախոսահամարներով:

            «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:

Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն