Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
CEFE դասընթաց գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց համար Հայտարարություններ
26/11/2012

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում, ս.թ. նոյեմբերի 26-ից Երևանում կիրականացնի CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթաց, որի նպատակն է` զարգացնել մասնակիցների գիտելիքները և ունակությունները գյուղատնտեսության ոլորտում:
CEFE դասընթացին կարող են մասնակցել գյուղատնտեսությամբ, գյուղմթերքների արտադրությամբ  և վերամշակմամբ զբաղվող, այդ ուղղությամբ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացող կանայք և աղջիկներ, գյուղական համայնքային կազմակերպություններ, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, ովքեր ցանկանում են զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները:
Մասնակիցները դասընթացից հետո հնարավորություն կունենան իրենց մշակած բիզնես ծրագրերը ներկայացնելու ՀԵԿԱ-ի կողմից հրավիրված ֆինանսական աջակցություն ցուցաբերող  գործընկեր կազմակերպություններին` ստեղծելով հնարավորություն լավագույն և իրատեսական բիզնես պլանների համար ձեռք բերելու ֆինանսական աջակցություն` մասնավորապես վարկի տեսքով: CEFE դասընթացի մասնակիցները կընդգրկվեն ՀԵԿԱ-ի կողմից համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի մեջ, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ծանոթանալու ՀՀ-ում այլ կին ձեռներեցների գործունեությանը  և գտնելու նոր գործընկերներ:
Մինչ դասընթացը մասնակիցները կանցնեն հարցազրույցի փուլ:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` զանգահարելով ՀԵԿԱ  գրասենյակ (Գարիկին) մինչև նոյեմբերի 22-ը`     010/94/55 58-07-87 հեռախոսահամարներով կամ գրել info@aywa.am էլեկտրոնային հասցեին:

Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն