Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Հայտարարություն. Հայկական ավանդական բաղադրատոմսեր Հայտարարություններ
18/01/2013

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ն   իրականացնում են  «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» ծրագիրը, որի նպատակն է` բացահայտել ու  խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013»  ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է տպագրել գրքույկ, որտեղ ամփոփված կլինեն ՀՀ մարզերին  բնորոշ որոշ կերակրատեսակների բաղադրատոմսեր: Գրքույկի տպագրման նպատակն է` ՀՀ մարզերին հատուկ կերակրատեսակների վերհանումն ու տարածումը, հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու զարգացումը:
Եթե ցանկանում եք, որ Ձեր մարզի/տարածաշրջանի, բնակավայրի ուտեստը տեղ գտնի գրքույկում, ապա շտապեք կիսվել մեզ հետ ձեր տեղեկատվությամբ:
Անհրաժեշտ է ՀՀ տվյալ մարզին բնորոշ կերակրատեսակի բաղադրատոմսը (ցանկալի է ներառել նաև տվյալ կերակրատեսակի պատմությունը) մինչև փետրվարի 1-ը  ուղարկել  anush.shilajyan@aywa.am էլ. հասցեին` թեմա բաժնում նշելով  «Բաղադրատոմս» բառը:  Բաղադրատոմսի հետ միասին հարկավոր է ուղարկել նաև տվյալ կերակրատեսակի լուսանկար/ներ:
Լավագույն բաղադրատոմսերը կզետեղվեն մարզային ուտեստների բաղադրատոմսերի գրքույկում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/ 94/ 55 58-07-87  կամ  095 10-92-47 հեռախոսահամարներով (Անուշ Շիլաջյանին):

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ն   արդեն երկրորդ տարին է, ինչ համատեղ իրականացնում են  «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրը: 2012թ.-ին ծրագրի շրջանակներում Գյուղմթերքների ոլորտի հերոս ճանաչվեցին 11 կանայք ՀՀ բոլոր մարզերից (Տավուշի մարզից երկու, իսկ մնացած մարզերից` մեկական ներկայացուցիչներ): Ավելին տե´ս.
 Հղում-տեսանյութ

Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն