Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Factory Tour Management / Գործարանային շրջայցի կառավարում Հայտարարություններ
23/01/2013


Ակադեմիքս Թիմ-ը ներկայացնում է մի յուրահատուկ «դասընթացի փաթեթ», որի հիմնական նպատակն է` բիզնեսի կազմակերպումն ու համակենտրոնացումը  «Գործարանային շրջայցի կառավարման» շուրջ:
Մեծ նշանակություն է տրվում արտադրական ընկերություններին, որոնք կազմակերպում են գործարանային ճանաչողական այցեր:
Դասընթացի ամսաթիվ և տևողություն`   25.01.2013, ժամը 13:00-16:30
Գրանցման վերջնաժամկետ`  24.01.2013
Աշխատանքային լեզու`   հայերեն
Մասնակցության վճար`  40, 000 դրամ (ներառյալ բոլոր հարկերը)
Դասընթացի բովանդակությունը  (համառոտ).
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի բովանդակությունը ներկայացվում է ընդհանուր կետերով: Յուրաքանչյուր կետ պարունակում է բազմաթիվ ենթակետեր` մշակված գործնական  PPT  օրինակներով, ինչպես նաև  գործնական պարապմունքներ:
Գործարանային շրջայցի կառավարման ներածություն.
• գործարանային շրջայցի էությունն ու կիրառման ոլորտները,
• գործարանային շրջայցի պատմական ակնարկ և զարգացումները,
• գործարանային շրջայցի նպատակներն ու խնդիրները` մարկետինգի և PR  տեսանկյունից
Գործարանային շրջայցի մեթոդաբանություն և գործնական կիրառում, բաղադրիչների պլանավորում.           
• գործարանային շրջայց` ըստ թիրախային լսարանի և ձևաչափերի
Գործարանային շրջայցի բաղադրիչներ.
• գործարանային շրջայց և բրենդային թանգարաններ,
• գործարանային շրջայց և  ճանապարհորդության կազմակերպում,
• գործարանում հանրային միջոցառումներ և բնութագրեր. արտադրության ցուցադրություն,
• գործարանում հանրային միջոցառումներ և բնութագրեր. գործարանի պատմական պատկերավոր ակնարկ,
• գործարանային շրջայց և տեսողական մերչանդայզինգ. բրենդային հուշանվերային խանութներ և այլն...
Գործարանային շրջայցի մարկետինգ և գնահատում.
• գործարանային շրջայցի գնահատում և աուդիտ,
• այցելուների, հաճախորդների վարքագիծ և  հետազոտություն,
• ապրանքների գնահատում,
• արտադրության գնահատում,
• միջոցառման գնահատում  և այլն…
Թիրախային լսարան` գովազդի, առևտրի, միջոցառումների  և արտադրական ոլորտների ղեկավարներ, կառավարիչներ:

Մեթոդաբանություն և մոտեցում.
Դասընթացի փաթեթն ամբողջությամբ կենտրոնանում է գործարանային շրջայցի կառավարման վրա, հատուկ ուշադրություն է հատկացվում գործնական պարապմունքներին, թեստերին և քննարկումներին: Յուրաքանչյուր մասնակցի կբաժանվեն նյութեր` ըստ դասընթացային մոդուլների:
Մասնակիցների թիվը ընդամենը 5-ն է` յուրաքանչյուրի անհատական մասնակցությունն ապահովելու համար: Ուստի, խորհուրդ է տրվում գրանցվել հնարավորինս շուտ:
Գրանցման կարգը.
Գրանցվելու և  լրացուցիչ տեղեկությունների համար  զանգահարել (+ 374) 91 42-07-82 հեռախոսահամարով  կամ գրել  info@akademix.am  էլ. հասցեին:

Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն