Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ Հայտարարություններ
24/01/2018

2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվելու են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ (1-ին փուլ), որոնց նպատակն է` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ վայրերում՝

  • Երևան
  • Շիրակի մարզ / ք. Գյումրի, գ. Քեթի, գ.Ոսկեհասկ/
  • Լոռու մարզ / ք.Ալավերդի, ք.Ախթալա (ք.Ախթալա, ք.Շամլուղ, գ.Նեղոց)/
  • Տավուշի մարզ / ք.Նոյեմբերյան, գ. Կոթի, գ.Ոսկեվան /
  • Գեղարքունիքի մարզ/ ք.Ճամբարակ, գ. Վահան, գ. Թթուջուր/
  • Կոտայքի մարզ / ք. Եղվարդ (գ.Զովունի, գ. Զորավան), գ.Թղենիք, ք. Հրազդան, գ.Մեղրաձոր/
  • Արագածոտնի մարզ/ ք.Ապարան, գ. Արագած, գ.Աղձք/
  • Արմավիրի մարզ / ք.Էջմիածին<գ.Ապագա/
  • Արարատի մարզ / ք.Մասիս, գ. Նիզամի/
  • Վայոց Ձորի մարզ /ք.Եղեգնաձոր, գ.Խաչիկ, գ.Արենի/
  • Սյունիքի մարզ / ք.Սիսիան, գ.Աշոտավան/

Դասընթացի արդյունքում կկազմավորվեն համայնքային կանանց խորհուրդներ, որոնք հետագայում հնարավորություն կունենան մասնակցել փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Յուրաքանչյուր համայնքի կանանց խորհուրդ կընտրի խորհրդի առաջնորդների, ովքեր հնարավորություն կունենան կարողությունների զարգացման 2-րդ փուլի դասընթացի ժամանակ ներկայացնելու իրենց համայնքում սոցիալական ձեռնարկության ստեղծման ծրագիրը: Դասընթացի 2-րդ փուլը կկազմակերպվի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:
Դասընթացներից հետո նախատեսվում է աշխատանքներ տանել խմբերի հետ, նաև մենթորների միջոցով:

Սոցիալական ձեռնարկության ստեղծման լավագույն գաղափարները կմասնակցեն դրամաշնորհային ծրագրերի մրցույթին (€ 700-1000):
Կարողությունների զարգացման դասընթացին կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ՝ վերոնշյալ համայնքներից, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա:
Կդիտարկվեն խնամքով լրացված հայտերը: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. hասցեին` info@aywa.am կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը, 2018թ., ժամը 14:00-ն:

Կից ֆայլեր

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն