Համաձայն ՀՀ ՄՕ-ի 105-րդ հոդվածի, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ֆիզիկական անձը ազատվում է մաքսատուրքի վճարումից միայն այն դեպքում, երբ միջազգային փոստային առաքումներով փոխադրվող ապրանքի /ծանրոցի/ ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը:
Բայց պետք է հիշել, որ այդ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ:
Մնացած բոլոր դեպքերում Ձեր անունով ստացված բեռները ենթակա են մաքսային ձևակերպումների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: