Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
ԶԼՄ-ներ

«Женщины-героини в сфере производства сельхозпродукции»

ARCA News Agency, 08/03/2012

ЕРЕВАН, 8 марта. /АРКА/. Одиннадцать женщин были награждены премиями конкурса «Женщины-героини в сфере производства сельхозпродукции», итоги которого были подведены в четверг в Ереване.

Целью конкурса, организованного армянским офисом британской организации Oxfam совместно с Ассоциацией молодых женщин Армении, является стимулирование деятельности женщин, работающих и достигших успеха в агросфере и в фермерских хозяйствах, которым удалось внести позитивные изменения и содействовать стабильному развитию местных общин.

 

«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»

Womennet.am, 08/03/2012

Մարտի 8-ին, Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Օքսֆամ-ՄԲ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից հայտարարված` «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը:
Մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 100-ից ավելի կանայք` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Տարիքային սահմանափակում չկար, ամենատարեց մասնակիցը – 76 տարեկան էր, իսկ ամենա երիտասարդը՝ 19 տարեկան:

«Քարից հաց քամող» կին հերոսները

Womennet.am, 08/03/2012

… Տիկին Սաթենիկը մեծ հոգատարությամբ դասավորում էր սեղանի վրա իր հայրենի Արամուս համայնքից բերված թարմ լավաշը, մեղրն ու մեղրամոմը, բանջարեղենը, միրգը – այն ամենը, ինչ մշակել, ստեղծել էր իր սեփական ձեռքերով ողջ տարվա ընթացքում: Գունային բազմազանությամբ աչքի էր ընկնում նաև տիկին Ռիմայի սեղանը, որն ամբողջովին զարդարված էր Արևշատ գյուղից բերված գույնզգույն ու անչափ համեղ չրերով: Ընկույզ, յուղ, մեղր, փոխինձ, պանիր, մինչև անգամ պահածոներ ու ձեռագործ աշխատանքներ. սա էլ հեռավոր Ամասիայից եկած հյուրերի տաղավարն էր…

Կանանց տոնին կկայանա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը

Henaran.am, 07/03/2012

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ջանքերով մարտի 8-ին անց է կացվելու «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը ուղեկցվելու է գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ եւ նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

Լիլիթ Ասատրյան. Կանանց պետք է ներգրավել ձեռներեցության մեջ

Emedia.am, 07/03/2012

Հայաստանում պետք է խթանել կնոջ ներգրավվածությունը տնտեսական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական ոլորտներում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը:

Սկսնակ ձեռներեցների հիմնական դժվարությունն անտեղյակությունն է հարկային օրենսդրությունից

Lurer.com, 07/03/2012

«Հայաստանի մարզերում, Մեղրիից մինչև Նոյեմբերյան պատրաստվում ենք ուժեղացնել կին ձեռներեցների համայնքը։ Այսօր ՀՀ նույնիսկ հարևան մարզերի կին ձեռներեցներն անհաղորդակից են»,- նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա կարծիքով՝ մարզերի տարբեր կին ձեռներեցների միջև փորձի փոխանակումը, փորձառու և սկսնակ ձեռներեցների համագործակցությունը համայնքն ուժեղացնելու գրավականներից են։

Հայ կանայք հետաքրքրված են ձեռներեցությամբ

ankakh.am, 11/02/2012

«Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը համախմբել է տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող հարյուրից ավելի կին ձեռներեցների: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ծրագիրը ներառում է հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծում, կին ձեռներեց դեսպանների համակարգի ստեղծում եւ այլն: «Անհրաժեշտ է կին ձեռներեցի կերպարը հասանելի դարձնել հասարակությանը: Այս նպատակով կապ է ստեղծվում կայացած ու սկսնակ կին ձեռներեցների միջեւ` փորձի փոխանակման նպատակով»,- ասաց ասոցիացիայի նախագահը:

Ամփոփվեց «Գյուղմթերքների արտադրության կին հերոս» մրցույթը

Ամփոփվեց «Գյուղմթերքների արտադրության կին հերոս» մրցույթը

hetq.am, 07/02/2012

Աշխարհում գյուղատնտեսական մթերքների 2/3-ը արտադրվում է կանանց կողմից, մինչդեռ այդ կանանց միայն 20 %-ն է համարվում հողի սեփականատեր:

Այս մասին հայտնեց «ՕՔՍՖԱՄ-Մեծ Բրիտանիա» կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը`այսօր` «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի ամփոփման ժամանակ:

<< < 22 23 24 25
289 - 296, ընդամենը` 296
 
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն