Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
40-ից ավելի կանայք ստացան «Հայաստանի կին ձեռներեց դեսպան»-ի կոչում ԶԼՄ-ներ
15/10/2012

«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի շրջանակներում այսօր պարգեւատրվեցին կին ձեռներեցները: «Հայաստանի կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան: Տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալող, ձեռներեց կանանց ցանցում գրանցված 250 կանանցից պատվոգրեր ստացան մոտ 40-ը, որոնց հիմնական մասը մարզերից էին:

Վերա Զաքարյանը «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Արագածոտնի մարզի Օշական գյուղում ունի չրերի արտադրամաս:Նա պատմեց, որ չրերի արտադրությամբ է զբաղվում 10 տարուց ավելի: Այսօր Զաքարյանի արտադրամասում չրեր են պատրաստում գյուղի կանայք, արտադրանքն էլ սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:

Չնայած ձեռքբերումներին` ձեռներեց կինը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր օր բախվում են դժվարությունների.  -«Այսօր մանր եւ միջին բիզնեսով զբաղվողների հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Բիզնեսը զարգացնելու համար բանկերից հարմար պայմաններով չենք կարողանում վարկեր վերցնել»:

«Կին ձեռներեց դեսպան» կոչմանն արժանացած Էլմիրա Բալասանյանը Գորիսում ստեղծել է «Վազանց» ՍՊԸ-ն: Բալասանյանն ու իր թիմը իրականացնում են վարորդական դասընթացներ:

Թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի ներմուծմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Դուստրիկ Մխիթարյանը նշում է, որ ձեռներեցները խոչընդոտների են հանդիպում` անկախ սեռից. - «Այսօր ոլորտում առկա հիմնական խնիրը դա մենաշնորհային դաշտն է: Տնտեսական ոլորտները բաժանված են մեծ կազմակերպությունների միջեւ, եւ այնտեղ ներթափանցելը շատ դժվար է»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալութայն պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասում է, որ ձեռներեց կանանց թիվը Հայաստանում քիչ է, սակայն կա դրական միտում:

ԱՂԲՅՈՒՐ

Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն