Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Ակնկալիքներ աշխատանքի տոնավաճառից ԶԼՄ-ներ
10/05/2016

2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված են 5952 աշխատանք փնտրողներ, որոնցից 4109-ը կամ 69 %-ը ՝ կին: Գործազուրկների թիվը կազմում է 5836 անձ կամ աշխատանք փնտրողների 98 %-ը, այդ թվում՝ 102 հաշմանդամություն ունեցող անձ: Ըստ կրթության սանդղակի՝ գործազուրկների թիվը մեծ է միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողների շրջանում, իսկ ըստ տարիքային հարաբերակցության՝ 5-44 տարեկանների մեջ: 2016 թ-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորվածների թիվը կազմում է 133 մարդ, որոնցից 87-ը՝ կին: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՎԶՏԿ-ի կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 59 մարդ: 2009թ-ից սկսած Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ: 2009թ. կայացած աշխատանքի տոնավաճառների արդյունքում 102 գործազուրկ տեղավորվել է աշխատանքի:

Վանաձորի Հայքի հրապարակում կայացավ աշխատանքի տոնավաճառ-էքսպո 2016-ը՝ համագործակցությամբ Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի եւ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության: Միջոցառմանը մասնակցող 25 գործատուները ներկայացրին 262 առկա եւ 35 սպասվելիք տարբեր մասնագիտությունների եւ որակավորումների, բարձրագույն, միջին մասնագիտական կրթության եւ բանվորական թափուր աշխատատեղեր:

Տոնավաճառին թե՛ առաջին անգամ մասնակցող, եւ թե պարբերաբար մասնակցություն ունեցող գործատուների խոսքով, նման ձեւաչափի միջոցառումը շատ կարևոր է: Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Անահիտ Ջաղինյանը նկատում է, որ մեծ է մարդկանց հետաքրքրությունն հրուշակագործության նկատմամբ:

Գյուղատնտեսական ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Օֆելյա Վարդումյանի՝ տոնավաճառին մասնակցության նպատակը մեկն է՝ ցուցադրել կնոջ կարողությունը, հատկապես՝ ձեռնեցեության ոլորտում: Ախթալայում հիմնել է ջերմոցային տնտեսություն, հիմնականում զբաղվում են ելակի եւ լոլիկի տարբեր տեսակների աճեցմամբ: «Խոչընդոտներ կան, քանի որ կինը աշխատանքից զատ ունի նաեւ այլ ծանրաբեռնվածություն՝ ընտանեկան հոգսեր եւ այլն»,-ասում է վերջինս: Սեփական փորձով համոզվել է, որ կինն ունակ է ամեն ինչի, եթե միայն ցանկություն ունի, ոչ մի խոչընդոտ արգելք չի կարող հանդիսանալ: «Չկա այդպիսի մի գործ, որ սկսեսս ու խոչընդոտներ չլինեն, միշտ էլ լինում են, բայց պետք է մարդը այնքան կայացած լինի, այնքան գիտելիքով զինված, որ կարողանա դրանք սահուն կերպով հաղթահարել»,-համոզված է կին-ձեռներեցը:

Արմենուհի Մամյանը եւս Ախթլայից է, առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին, զբաղվում է լավաշի եւ խմորեղենի արտադրությամբ: Հույս ունի, որ տոնավաճառը կօգնի մեծացնել արտադրանքի իրացման շուկան. «Հույս ունենք, որ մեր շուկան կընդլայնվի, կգան, կհամտեսեն մարդիկ, կհամեմատեն արտադրանքի որակը, եւ կընտրեն՝ որը գնել»,-ասում է նա: Արտադրանքն այժմ իրացվում է միայն Ախթալա քաղաքում, սակայն տիկին Արմենուհին ցանկություն ունի ընդլայնել բիզնեսը եւ արտադարանքն իրացնել գոնե մարզի մյուս քաղաքներում եւս:

«Սարտոն» ՍՊԸ կադրերի բաժնի վարիչ Արմենուհի Ժամհարյանը աշխատանքի տոնավաճառի մշտական մասնակիցներից է: Կարեւորելով հանդերձ նման միջոցառումը, որտեղ գործոտուները անմիջականորեն կարող են հանդիպել աշխատանք փնտրողների հետ, նշում է, որ հագուստի արտադրության ոլորտում աշխատանք գտնում են հիմնականում չմիջնորդավարված եղանակով՝ աշխատանք փնտրողներն իրենք են դիմում համապատասխան ընկերություններ:

«Իմ կարծիքով, միջոցառումը կայացած է, քանի որ հետաքրքրությունը բավականին բարձր է եւ՛ գործատուների, եւ՛ աշխատանք փնտրողների շրջանում: Հեմեմատած նախորդ տարիների հետ, մասնակցությունը շատ ավելի ակտիվ է»,-նշում է Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:

Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան 46-ամյա Հայկուհի Իսրայելյանը, վերադառնալով արտերկրից, մոտ 3 երեք ամիս է՝ աշխատանք է փնտրում Վանաձորում՝ թեկուզեւ ոչ մասնագիտական: «Մտածում եմ, որ լավ բան է: Ավելի քաղաքակիրթ, նորմալ ձեւ է, կարծում եմ այսպես մարդիկ ավելի շուտ կգնեն իրենց համապատասխան աշխատանք: Արդեն մի քանի տեղ ծանոթացել եմ թափուր աշխատատեղերի ցանկին, տվյալներս թողել եմ»,- անկեղծանում է վերջինս:

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Կարմեն Բոշյանը հանգամանքների բերումով վերջին երեք տարիներին չի աշխատել: Ասում է նաեւ՝ շատ լավ խմորեղեն եմ թխում: Այժմ կրկին ցանկանում է աշխատել, տոնավաճառի ընթացքում զուգահեռ նաեւ ուսանող տղային համապատասխան աշխատանք էր փնտրում: Տոնավաճառի ու մասնակից գործատուների մասին ասում է. «հիմնակնանում իրենց աշխատանքներն են ցուցադրում, տոնավաճառի նպատակը մարդկանց օգնելն ու աշխատանքով ապահովելն է»:

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն