Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Էկո Վիլիջ Ռիզորթ Կազմակերպություններ

ՍՊԸ

Կարոլին Զաքարյան
Վայր` Կոտայք
Հեռ.` +374 (93) 212275
Էլ. փոստ`
Գործունեության ոլորտ(ներ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են բնությունը և կենդանիներին: Այն գտնվում է Գեղադիր գյուղում` Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա` մայրաքաղաքից դեպի հարավ-արևելք 15կմ հեռավորության վրա, որտեղ մեքենայով կարելի է հասնել 25 րոպեում: Գյուղին մոտ գտնվում են Գառնու տաճարը, Գեղարդի վանքը, Գառնու կիրճը, Ազատ գետը, Խոսրովի անտառ արգելոցը, Հավուց Թառի վանքը և Չարենցի կամարը:

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը Ձեզ է ներկայացնում հայկական տուֆից և փայտից նորակառույց և հիասքանչ կառույցների յուրօրինակ ընտրություն:

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը առաջարկում է բոլոր հարմարությունները մեծահասակների և երեխաների համար` կահավորված սենյակներ և հանգստի հարմարություններ, տեխնիկապես հագեցած ժամանակակից կոնֆերանս դահլիճ` նախատեսված ավելի քան 50 հոգանոց խմբերի համար, բար, միջոցառումների սրահ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր այգիներ, որտեղ աճում են մրգեր, բանջարեղեն և կանաչեղեն: Հանգստավայրի շրջակայքում կան բազմաթիվ ընտանի կենդանիներ՝ բադեր, սագեր, հավեր, շներ, կատուներ, ավանակներ և այլն:

Էկոլոգիապես մաքուր միջավայր ստեղծելու և առկա ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հանգստավայրի տարածքում տեղադրվել են արևային համակարգեր:
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն