Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«Ունիվերսարիում» Կազմակերպություններ

ՍՊԸ

Նարինէ Գյոզալյան
Վայր` Երևան
Հեռ.` +374 (55)351425
Հեռ.` +374 (93)351425
Էլ. փոստ`
Գործունեության ոլորտ(ներ)
«Ունիվերսարիում» գիտա-ճանաչողական կենտրոնը մասնավոր, ոչ՛ պետական, ոչ՛ բարեգործական կազմակերպություն է, որը գործում է սոցիալական ձեռներեցության հիմունքներով։ Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է կայուն, դրական, չափելի սոցիալական արդյունքների նվաճմանը, մասնավորապես՝ հանրակրթության բնագավառում, կիրառելով նոր և յուրահատուկ մոտեցումներ։
Կենտրոնը, իրականացնելով իր հիմնական նպատակները, որոնց թվում են՝
• ստեղծել նպաստավոր պայմաններ բնագիտության ուսուցման բնագավառում նոր մոտեցում ձևավորելու համար,
• իրականացնել երեխաների հետաքրքրասիրությունը առաջացնող և նոր գիտելիք ձեռք բերելու ձգտմանը նպաստող ծրագրեր,
• ձևավորել բնագիտական աշխարհայցք աճող սերնդի մոտ,
• կազմակերպել երեխաների ճանաչողական ժամանց՝ օգտագործելով ինովացիոն տեխնոլոգիաներ,
մեկնարկել է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԼԱՆԵՏԱՐԻՈւՄ» նախագիծը:

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԼԱՆԵՏԱՐԻՈւՄ» նախագծի նկարագրությունը

Նախագծի շրջանակներում դպրոցականներին առաջարկվում է դիտել գիտակրթական ֆիլմեր՝ աստղագիտության և բնական գիտությունների ոլորտից: Ֆիլմերը ցուցադրվում են դպրոցներում և մանկապարտեզներում տեղադրված շարժական մինի–պլանետարիումի ամբողջ ներքին մակերեւույթով՝ 360° պանորամայով:
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն