Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Նորություններ

ՀԵԿԱ-ն ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը

10/09/2014

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ:
 

ՀԵԿԱ-ն` Խորովածի 6-րդ համահայկական փառատոնին

06/09/2014

Ախթալայում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) մասնակցությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը:

ՀԵԿԱ-ն մասնակցեց «Օձունի գանձերը» երրորդ ամենամյա փառատոնին

24/08/2014

ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի ունեցավ «Օձունի գանձերը» երրորդ ամենամյա միջհամայնքային փառատոնը, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):

ՀԵԿԱ-ն մասնակցեց Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին

17/08/2014

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):

ՀԵԿԱ-ն մասնակցեց «Մշակութային վերածնունդ» փառատոնին

16/08/2014

Դիլիջանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):

 

Կավագործության խմբակ Ախթալայում

07/08/2014

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից Ախթալայում հիմնվեց հերթական՝ կավագործության խմբակը, որի շրջանակներում ՀԵԿԱ-ի Ախթալայի գրասենյակում կայացավ կավագործության դասընթացի առաջին օրը:

Ախթալայում ՀՀ վարչապետին ներկայացվեց ՀԵԿԱ-ի գործունեությունը

06/08/2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լոռու մարզ կատարած հերթական աշխատանքային այցի շրջանակներում, այցելեց նաև Ախթալա քաղաք, որտեղ վարչապետը շրջայց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ներկա գտնվեց համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գործունեությանը, մասնավորապես Լոռու մարզում իրականացվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:

Սպիտակում ներկայացվեց Տեղական տնտեսական զարգացման մոդելը

05/08/2014

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի և շրջակա Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Շենավան, Քարաձոր, Ղուրսալի համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը:

Դասընթաց Լոռու մարզի Կանանց խորհուրդների ներկայացուցիչների համար

30/07/2014

Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում տեղի ունեցավ տեղեկատվական դասընթաց Լոռու մարզում  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ)  նախաձեռնությամբ հիմնված  Կանանց խորհուրդների ներկայացուցիչների համար: 

Հանդիպում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

28/07/2014

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) ներկայացուցիչների և ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

ՀԵԿԱ-ի անդամների հերթական ընդհանուր հավաք

25/07/2014

Կայացավ ՀԵԿԱ-ի անդամների հերթական ընդհանուր հավաքը, որի նպատակն էր՝ ամրապնդել ՀԵԿԱ-ի ներսում ցանցային աշխատանքն ու համագործակցությունը, նոր անդամներին առավել մանրամասն ներկայացնել ՀԵԿԱ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները:

Բիզնես պլանների ներկայացում Օձունում

16/07/2014

ՀՀ Լոռու մարզի  Օձուն համայնքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

1 2 3 4 > >>
1 - 12, ընդամենը` 112
 
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն