Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հանդիպումը CEED-ի ներկայացուցչի հետ Նորություններ
18/10/2012

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հանդիպումը «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն»-ի (CEED) ներկայացուցիչ Գոհար Ղաբուզյանի հետ, որի ընթացքում վերջիններս ծանոթացան CEED-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին` նախատեսված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների համար:

Հանդիպման նպատակն էր ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին ծրագրի նպատակի և մասնակցության պայմանների ներկայացումը, ընձեռվող հնարավորությունների բացահայտումը, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին ծրագրի մեջ ներգրավումը` դրանով իսկ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և CEED-ի միջև համագործակցության ձևավորումն ու ամրապնդումը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց նաև ձեռներեցների և մենեջերների համար նախատեսված «Թոփ Քլաս» ծրագիրը, որը կմեկնարկի այս աշնանը: Հայաստանում այս ծրագրի հիմնադիրներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և CEED-ի հայաստանյան գրասենյակը, որը գործում է ծրագրին կից:

«Թոփ Քլասն» այն ձեռներեցների համար է, ովքեր ցանկանում են համալիր, բայց միևնույն ժամանակ գործնական վերապատրաստում անցնել և կապեր հաստատել ֆինանսական կառույցների ու նոր շուկաների հետ: Ծրագիրը կիրառական գիտելիքներ և գործնական խորհրդատվություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է ընկերությունների զարգացման համար:

 
  
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն