18/11/2012
ՀԵԿԱ-ն, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ՀՀ-ում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Օշական` ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀՀ կին ձեռներեց դեսպան տիկին Վերա Զաքարյանին: ՀՀ Կին ձեռներեցների ցանցի շրջանակներում կազմակերպվող ճանաչողական այցերի նպատակն է` ամրապնդել ՀՀ կին ձեռներեցների միջև կապը և համագործակցութունը, հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց գործունեությանը, ճանաչողական այցերի լուսաբանման միջոցով տարածել ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվությունը, ինչը լրացուցիչ գովազդ է վերջիններիս համար: |





