Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Բարեգործական տոնավաճառ` նվիրված Կանանց մեկամսյակին և Սուրբ Զատիկին Նորություններ
26/03/2016

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և UNHCR-ը (Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատար) համատեղ կազմակերպել էին գարնանային բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Կանանց տոնին և Սուրբ Զատիկին: Միջոցառումը նվիրված էր նաև Մայրերի տոնին, որը Սիրիայում նշվում է, որպես Ազգային տոն:

Տոնավաճառին մասնակցում էին շուրջ 40 մասնակից՝ ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, Երևանը և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, Հայաստանում ապաստան գտած հայրենակիցներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, ինչպես նաև Շվեյցարիայի դեսպանատունը ի դեմս դեսպանի տիկին Մարիլու Գասսերի:

Տոնավաճառի մասնակիցները ներկայացնում էին կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, խաղալիքներ, հագուստ, բնական կոսմետիկա, տնական քաղցրավենիքներ, բազմաթիվ ճաշատեսակներ և այլն:
Տոնավաճառի ամբողջ ընթացում, մանկական անկյունում, երեխաների ուրախ ժամանցն էր ապահովում ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ «Ինդիգո» մանկական ակումբը:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

 
 
 
Բոլոր լուսանկարները »
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն