Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ «PR և կոմունիկացիա» թեմայով Նորություններ
18/03/2016

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ Լոռու մարզի կին ձեռներեցների համար:
Հերթական դասընթացն անցկացվեց Վանաձորում մարտի 14-36-ը՝ «PR և կոմունիկացիա» թեմայով:
Դասընթացը նախատեսված էր գործող և սկսնակ կին ձեռներեցների, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Եռօրյա դասընթացի արդյունքում կին ձեռներեցները ծանոթացան հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաներին, ելույթի կառուցվածքին, հաղորդակցության հմտություններին՝ մասնավորապես Էլեկտրոնային տիրույթին, սոցիալական ցանցերին, էլեկտրոնային նամակագրություն կանոններին:
Պրակտիկ աշխատանքի արդյունքում՝ կին ձեռներցները ներկայացրեցին իրենց հաջողված պատմությունները:

 

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 768.357.95 €,  որի 80%  ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ 20%-ը՝ ՀԵԿԱ-ն: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է`  խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:  

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն