Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանում. Քննարկում Նորություններ
08/04/2016

2016թ. ապրիլի 4-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ իրականացվեց կլոր սեղան քննարկում կանանց ձեռներեցության զարգացման ռազմավարական մոտեցման շրջանակներում` նվիրված ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման հեռանկարներին:
Քննարկման կազմակերպմանը աջակցել էին Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկը և Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան: 

Քննարկումը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

Քննարկման նպատակն էր՝ վերհանել կանանց ձեռներեցության զարգացման մարտահրավերները Հայաստանում, ուժեղացնել ցանցային կապը կին ձեռներեցների և տարբեր կազմակերպությունների միջև, ովքեր գործում են կանանց ձեռներեցության ոլորտում, բարձրացնել տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացված՝ կանանց ձեռներեցության քաղաքականության/ ռազմավարության/ ծրագրերի մասին իրազեկվածությունը: 

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Ասիական զարգացման բանկ, գենդերային մասնագետ/Կովկասյան հարցերի խորհրդատու Կետևան Չխեիձեն:

Ներկայացումներով հանդես եկան Ասիական զարգացման բանկի կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի համակարգող Գոհար Ղաբուզյանը , ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Հայաստանի գործառույթների ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Դայանա Սիթը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ԵԱՀԿ-ի, Ջի Այ Զեթ-ի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի, ՀՀ կին ձեռներեցների ցանցի ներկայացուցիչներ, Հայաստանում Սիրիայից ապաստան գտած հայրենակիցներ, ուսանողներ, հետաքրքրված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հարց ու պատասխանի շնորհիվ կին ձեռներեցները հնարավորություն ունեցան ոլորտի ներկայացուցիչներին ուղղելու իրենց հուզող հարցերը:
Կին ձեռներեցների համար կազմակերպվել էր նաև վարժանք ցանցային աշխատանքի միջոցով, որը հնարավորություն տվեց վերհանել կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների հիմնական խնդիրները, մարտահրավերները, ներկայացնել քաղած դասերը և դրանց հիման վրա անել առաջարկություններ:
Քննարկմանը հետևեց «Կանանց ձեռներեցության դեսպան-2016» մրցանակաբաշխությունը:
    ՀՀ-ում կանանց ձեռներեցությունը խրախուսելու և ոլորտի զարգացմանը նպաստելու համար շնորհակալագրերի արժանացան.

  • Կետևան Չխեիձեն
  • Ռիտա Մարգոսյան- Չիթջյանը
  • Սիլվա Քալաջյան-Թութունջյանը
  • Հասմիկ Պետրոսյանը
  • Գայանե Թադևոսյանը

2016թ «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակին արժանացան.

  •  Մարինա Մխիթարյանը
  •  Ռուզաննա Դանիելյանը
  • Թամարա Մատինյանը

«Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՀԵԿԱ-ի և ՀՀ ԿՁՑ-ի կողմից 2011 թվականից, որի նպատակն է՝ խրախուսել կանանց ձեռներեցության զարգացումը և ընդգծել կին ձեռներեցների գործունեությունը Հայաստանում:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

 

 
 
 
Բոլոր լուսանկարները »
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն