Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
Երևանում անցկացվեցին EU4BUSINESS միջոցառումները Նորություններ
11/07/2016

2016թ. հուլիսի 6-ից մեկնարկեցին EU4BUSINESS միջոցառումները: Միջոցառումները կազմակերպել էր East Invest 2-ը՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդ գործատուների միության հետ համատեղ:
Միջոցառումների նպատակն էր պետական-մասնավոր հատված երկխոսության բարելավումը, բիզնեսին աջակցող կառույցների և ֆինանսավորող կազմակերպությունների միջև կապի ստեղծումը: Միջոցառումները վարեցին ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներից հրավիրված փորձագետները:
Վերլուծությունների թեմայով սեմինարը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին տարբեր թեմաներ, ինչպիսիք էին շահագրգիռների դաշտի վերլուծությունը,լոբբինգը, ներքին վերլուծություններ և նոու-հաւներ, ինչպես նաև ներկայացվեցին հետազոտողների և վերլուծական կենտրոնների միջև տարբերությունները:
Բիզնեսին աջակցող կառույցների, բիզնես անդամակցության կազմակերպությունների և ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին տարբեր խմբային աշխատանքների, որը օգնեց նրանց ամրապնդել տեսական մասում ձեռք բերած գիտելիքները:
Բիզնեսին աջակցող կառույցների ֆորումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, որտեղ մի շարք դոնոր կազմակերպություններ ներկայացրեցին ներկայումս իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Միջոցառումների ավարտին մասնակիցներին վկայականներ շնորհվեցին:

 
 
 
Բոլոր լուսանկարները »
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն