Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«ՆՈՒՌԻԿ» Կենտրոն: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի սոցիալական ձեռնարկության բացումը Նորություններ
29/09/2016

2016 թ.-ի սեպտեմբերի 27-ը նշանակալի օր էր ոչ միայն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, այլև Լոռու մարզի՝ մասնավորապես Ախթալա քաղաքի և շրջակա համայնքների համար: Այդ օրը պաշտոնապես բացվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի սոցիալական ձեռնարկությունը՝ "Նուռիկ" համայնքի և զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Այն այդ տարածաշրջանում եզակի կենտրոն է:
     Օրը շատ ոգևորիչ էր համայնքի բնակիչների համար, քանի որ կենտրոնի բացումը ինքնին խորհրդանշում է համայնքային կյանքի ակտիվացում՝ նոր աշխատատեղերի ստեղծման, տնային տնտեսությունների զարգացման և զբոսաշրջիկների հյուրընկալման նոր մշակույթի ձևավորման միջոցով: 
     "Նուռիկ" կենտրոնի նպատակն է նպաստել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ապահովել աշխատատեղերով կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը աշխատանքով է ապահովել հաշմանդամություն ունեցող հինգ անձի:
"Նուռիկ"-ը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման համագործակցող կողմ է հանդիսանում նաև Լոռու մարզպետարանը:
Կենտրոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Սեյվ դը չիլդրն»-ի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, հյուրեր: Կենտրոնի բացումն ազդարարվեց երկինք բաց թողնված սպիտակ աղավնիներով՝ ի նշան խաղաղության:
"Նուռիկ" կենտրոնը գտնվում է զբոսաշրջիկների կողմից սիրված և իր եզակի որմնանկարներով հայտնի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ:
Որպես մշակութային կենտրոն, "Նուռիկ"-ն իր հյուրերին հնարավորություն է ընձեռում դիտել հայկական լավաշի պատրաստման գործընթացը, ինչպես նաև տեսնել, համահեղինակել կամ գնել հայկական փայտարվեստի նմուշներ ու հուշանվերներ` պատրաստված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից: Հյուրերը նաև կարող են սրճարանի երկրորդ հարկի պատուհաններից վայելել բացվող գեղեցիկ տեսարանը՝ 13-րդ դարի հրաշք վանական համալիրը` համտեսելով թարմ թխված լավաշ, արշտա, թոնրի գաթա, հալվա, թոնրի խորոված, քաղցրավենիք և այլ յուրահատուկ հայկական ուտեստներ:

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն