Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
ՀԵԿԱ-ն և ՀՀ ԿՁՑ-ն տոնեցին Կանանց ձեռներեցության միջազգային օրը Նորություններ
21/11/2016

2016թ.-ի նոյեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը տոնեցին Կանանց ձեռներեցության միջազգային օրը Հայաստանում: Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:

2015թ.-ից ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:

Կանանց ձեռներեցության միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվեց քննարկում WED-Հայաստան դեսպան Լիլիթ Ասատրյանի և Երևանն ու մարզերը ներկայացնող կին ձեռներեցների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում կին ձեռներեցները վեր հանեցին իրենց հուզող հարցերը և փորձեցին գտնել լուծումներ:

Քննարկմանը հաջորդեց "Կանանց ձեռներեցության դեսպան-2016" մրցանակաբաշխությունը: Կանանց ձեռներեցությունը խրախուսելու համար "Կանանց ձեռներեցության դեսպան-2016" մրցանակին արժանացան՝ 

  • Լուսինե Բարաթյանը - ՀՀ ԿՁՑ անդամ, "LuSia" Ֆուդ և Ֆուրշետ ընկերության ղեկավար
  • Լուսինե Մկրտչյանը - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժին
  • Արև Պետրոսյանը - "ԱրևԱրտ" պատկերասրահի սեփականատեր:

Օրը ամփոփվեց ՀԵԿԱ-ի հիմնած սոցիալական ձեռնարկության կողմից արտադրված "ԼԱՎ" թեյերի համտեսով:

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն