Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիր Ծրագրեր

2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նախատեսում է վայրի հատապտուղների և խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետության բարձրացում Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքներում՝ կանանց խմբային գործունեության ու ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման և խմբերի տեխնիկական վերազինման միջոցով:
Ծրագրի տևողությունը 12 ամիս է:
Ծրագրի շրջանակներում Ախթալա. Շամլուղ և Մեծ Այրում համայնքներում ստեղծվել են հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչությամբ զբաղվող կանանց խմբեր և ընտրվել խմբերի ղեկավարներ: Նեղոց համայնքում խմբի ձևավորումն ընթացքի մեջ է:

 
International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն