Գրանցվել ցանցում Գրանցվել ցանցում Բաժանորդագրվել Բաժանորդագրվել Հյուրերի գիրք Հյուրերի գիրք RSS RSS Կայքի քարտեզը Կայքի քարտեզը Հայերեն English
«ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ Ծրագրեր

2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվելու են [b]կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ[/b] (1-ին փուլ), որոնց նպատակն է` ՀՀ մարզերում  բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ վայրերում՝

  • Երևան
  • Շիրակի մարզ / ք. Գյումրի, գ. Քեթի, գ.Ոսկեհասկ/
  • Լոռու մարզ / ք.Ալավերդի, ք.Ախթալա (ք.Ախթալա, ք.Շամլուղ, գ.Նեղոց)/
  • Տավուշի մարզ / ք.Նոյեմբերյան, գ. Կոթի, գ.Ոսկեվան /
  • Գեղարքունիքի մարզ/ ք.Ճամբարակ, գ. Վահան, գ. Թթուջուր/
  • Կոտայքի մարզ / ք. Եղվարդ (գ.Զովունի, գ. Զորավան), գ.Թղիթ, ք. Հրազդան, գ.Մեղրաձոր/
  • Արագածոտնի մարզ/ ք.Ապարան, գ. Արագած, գ.Աղձք/
  • Արմավիրի մարզ / ք.Էջմիածին, գ.Ապագա/
  • Արարատի մարզ / ք.Մասիս, գ. Նիզամի/
  • Վայոց Ձորի մարզ /ք.Եղեգնաձոր, գ.Խաչիկ, գ.Արենի/
  • Սյունիքի մարզ / ք.Սիսիան, գ.Աշոտավան/

Դասընթացի արդյունքում կկազմավորվեն համայնքային կանանց խորհուրդներ, որոնք հետագայում հնարավորություն կունենան մասնակցել փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Յուրաքանչյուր համայնքի կանանց խորհուրդ կընտրի խորհրդի առաջնորդների, ովքեր հնարավորություն կունենան կարողությունների զարգացման 2-րդ փուլի դասընթացի ժամանակ ներկայացնելու իրենց համայնքում սոցիալական ձեռնարկության ստեղծման ծրագիրը: Դասընթացի 2-րդ փուլը կկազմակերպվի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:

Դասընթացներից հետո նախատեսվում է աշխատանքներ տանել խմբերի հետ, նաև մենթորների միջոցով:
Սոցիալական ձեռնարկության ստեղծման լավագույն գաղափարները կմասնակցեն դրամաշնորհային ծրագրերի մրցույթին (€ 700-1000):
  Կարողությունների զարգացման դասընթացին կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ՝ վերոնշյալ համայնքներից, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա:
Կդիտարկվեն խնամքով լրացված հայտերը: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. hասցեին` info@aywa.am կամ  փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 31-ը, 2018թ., ժամը 14:00-ն:

Կից ֆայլեր

International Conference Of Women Entrepreneurs, 7-12 June 2015, Yerevan, Armenia
Իրադարձություններ
ՀայԿար կարի ձեռնարկություն